Ցեղասպանության թանգարանի տնօրենը Թուրքիայում բողոքել է թանգարանի սուղ միջոցներից

Թուրքերը օգնություն են առաջարկում Հարություն Մարությանին, որպեսզի Ցեղասպանության թանգարանի աշխատանքում ներգրավվեն թուրք գիտաշխատողներ․ խոսքը մշտական ներկայության մասին է Հայաստանում, որոնց կվճարի Թուրքիա պետությունը

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հարցազրույցը Yerkir.am-ին։

«Պատկերացնո՞ւմ եք, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Թուրքիայում բողոքում է Ցեղասպանության թանգարանի սուղ միջոցներից։ Որից հետո թուրքական իշխանությունները առաջարկ են անում Հարություն Մարությանին, որպես օգնություն, պատկերացնո՞ւմ եք՝ թուրքերը օգնություն են առաջարկում Հարություն Մարությանին, որպեսզի Ցեղասպանության թանգարանի աշխատանքում  ներգրավվեն թուրք գիտաշխատողներ․ խոսքը մշտական ներկայության մասին է Հայաստանում, որոնց կվճարի Թուրքիա պետությունը»,-մտահոգություն հայտնեց Նարեկ Մալյանը։

Այս գործընթացի վտանգները, նրա համոզմամբ, բազմաթիվ են․ «Ես ծանոթ եմ 2014 թ-ի քրեական գործի, որ հայի ձեռքով Հայաստանի ազգային գրադարանից և ԵՊՀ փակ գրադարանային ֆոնդից, որտեղ 9-10-րդ դարերի գրքեր կան, տեղի էր ունեցել գրքերի գողություն, որի պատվիրատուն, պարզվեց, թուրք էր։

Այսինքն, այդ մարդը գողանում էր, տանում էր, Վրաստանում հանձնում թուրքի, այդ թուրքը վերցնում, տանում էր։ Հիմա ձեզ հարց եմ տալիս՝ թուրքի ինչի՞ն է պետք մտնի հայկական արխիվներ և այնտեղից հնարավորություն ունենա այդ կեղտոտ արյունոտ ճանկերը մտցնել հայկական արխիվներն ու հայկական գրադարանները։ Ինչի՞ն է պետք դա»։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում