Պեսկովի հետ միասին կորոնավիրուսով հոսպիտալացվել է նաև կինը՝ օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեսկովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան կորոնավիրուսով վարակվելու հետևանքով նույնպես հիվանդանոցում է գտնվում:

Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է Նավկան:

«Ամեն ինչ ճիշտ է»,- պատասխանել է գեղասահորդուհին՝ անդրադառնալով իր և Պեսկովի՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հիվանդանոցում գտնվելու մասին հարցին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեսկովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

Վերջինս հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձամբ հանդիպել է ավելի քան մեկ ամիս առաջ: