Սույն վիժվածքի պատասխանը չուշացավ. «պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ»

Հիմա հարգելի Ոստիկանապետ, այս գրառումս ընդունեք որպես հայտարարություն հանցագործության մասին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվ այսպես, ո՞վ է սա

Այսօր խորհրդարանում թեժ էր, շատ թեժ: Քննարկում էինք Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ու բոլորիս հիմնական ասելիքը ատելության, թշնամանքի խոսքը կասեցնելն էր: Ատելության, թշնամանքի խոսքը` նաև հանրային կին գործիչների հանդեպ:

Ու կարծես թե բոլորս միակարծիք էինք, որ թշնամանքի, չարության այս լավան պիտի կանգնեցվի: Գալիս եմ տուն և նկարում պատկերված այս պերսոնաժը, ով, պարզվեց, ֆեյք չէ ու, ըստ իր նկարագրի, քանդակագործ է, ունի կին, ընտանիք, գուցե նաեւ երեխաներ, ինձ անձնական վիրավորանքով լի նամակ է ուղարկել:

Տգեղ, շատ տգեղ: Սրան չեմ ճանաչում, երբևէ չեմ տեսել ու անգամ որևէ հարցով չի դիմել, որ մերժած լինեմ, ինքն էլ կատաղի:

Պատասխանեցի սույն վիժվածքին, որ կհանդիպենք դատարանում:

Սույն վիժվածքի պատասխանը չուշացավ. «պատասխան ես տալու, Էդմոնի օրինակը քեզ վկա, ազգի պազոռ»: Բնականաբար, շատ կոմպակտ փոխանցեցի, թե ինչպես են կոչում անծանոթ կնոջը վիրավորող ու սպառնացող տղամարդկանց և խոստացա, որ հաստատ ենք հանդիպելու դատարանում:

Հիմա հարգելի Ոստիկանապետ, այս գրառումս ընդունեք որպես հայտարարություն հանցագործության մասին։ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 316-ի առաջին մասով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի հանցակազմով։

Ի մասնավորի` «Էդմոնի օրինակը քեզ վկա»: Բնականաբար, կտրամադրենք նաև սքրինները:

Ի վերջո, մեկը պիտի պատժվի իր նողկալի զազրախոսության և սպառնալիքների համար, որ որևէ այլ պոտենցիալ դուրսպրծուկի, կնոջը, ով իր գործն է անում ու հաստատ վատ չի անում, մտքով այլևս չանցնի վիրավորել ու սպառնալ»,– գրել է նա: