Ինձ 17 անգամ այրելու, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու եւ 6 անգամ կախելու կոչ են արել

Չի կարելի կանանց սորտավորել, չի լինում ընդդիմադիր կին, իշխանական կին, կինը կին է

Երբ ես ասում էի, որ մենք կանգնած ենք կարեւոր ջրբաժանի առջեւ, որ ատելությունը կազմաքանդում է հասարակությունը, ինձ հակադարձում էին, թե գուցե ձեզ չեն սիրում, դրա համար ատելության խոսք է հնչում ձեր նկատմամբ. Իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում, այո, դա այդ ամենաթողության մասին է:

Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ շատ համակարգված ձեւով ինձ սարքեցին թիրախ, իմ երեխային, իմ ընտանիքը, իմ մահացած հոր գերեզմանը դարձրին թիրախ, պետությունը որեւէ բան չարեց:

Այո, չի կարելի կանանց սորտավորել, չի լինում ընդդիմադիր կին, իշխանական կին, կինը կին է:

Ինձ 17 անգամ այրելու կոչ են արել, 7 անգամ գլխատելու, 4 անգամ քառատելու եւ 6 անգամ կախելու:

Ես չեմ խոսում ֆեյք ինդուստրիայի մասին, որոնք թաքնվում են տարբեր անունների տակ:

Ես խոսում եմ իրական օգտատերերի մասին, եւ պետությունը ոչինչ չարեց ինձ պաշտպանելու:

Ես չեմ կոտրվում, ինձ կոտրել հնարավոր չէ, ես ներում եմ բոլոր այդ մարդկանց, բայց երբեք չեմ մոռանալու այդ անունները»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: