Ազգային ժողովը վավերացրեց սկանդալային Կոնվենցիան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քվեարկության ընթացքում 79 խորհրդարանականներ աջակցեցին Կոնվենցիայի վավերացմանը, 13-ը դեմ հանդես եկան

Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Երեխաներին սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանելու մասին» Կոնվենցիան: Քվեարկության ընթացքում 79 խորհրդարանականներ աջակցեցին Կոնվենցիայի վավերացմանը, 13-ը դեմ հանդես եկան:

Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման կանխումը եւ պայքարը դրանց դեմ, սեռական շահագործման եւ սեռական չարաշահման զոհ երեխաների իրավունքների պաշտպանությունը, երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական չարաշահման դեմ պայքարում ազգային եւ միջազգային համագործացության զարգացումը:

Այս կոնվենցիան վավերացրած երկրների կողմից Կոնվենցիայի դրույթների իրականացումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանության միջոցառումների ընդունումն ապահովվում է առանց որեւէ խտրականության՝ սեռի, ռասայի, մաշկի գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, որեւիցե ազգային փոքրամասնության պատկանելության, նյութական դրության, սեռական կողմնորոշման, առողջական վիճակի, հաշմանդամության կամ այլ հանգամանքների հիմքով:

Դրանից բացի, երկրներն անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ են ընդունում՝ ուղղված տարրական եւ միջին դպրոցական կրթության ծրագրերում տեղություններ ներառելու ապահովմանը՝ երեխաների համար սեռական շահագործման եւ սեռական չարաշահման հետ կպված վտանգների մասին, ինչպես նաեւ տեղեկություններ իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ հարմարեցված նրանց զարգացող ընդունակություններին:

Այս տեղեկությունը, որն անհրաժեշտության դեպքում տրամադրվում է ծնողների հետ փոխգործակցութկամբ, տրվում է սեռական դաստիարակության ավելի լայն ենթատեքստում, եւ դրանում հատուկ ուշադրություն է հատկացվում մեծ վտանգավորության իրավիճակին՝ հատկապես կապված նոր տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների օգտագործման հետ:

Նշենք, որ վերջին կետը, որը վերաբերում է կրթական բաղադրիչին, հայ հանրության եւ Հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների շրջանում հարուցել է միանգամայն ոչ միանշանակ արձագանք: