Լիլիթ Բասյանը հոգեկան հանգստության մասին գրառում է կատաել եւ կիսվել խորհուրդներով:
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից խոսել է հոգեկան հանգստության մասին եւ խորհուրդներ է տվել։
Instagram-յան էջում հրապարակված կադրին կից նա գրել է.
«Դե ինչ, շարունակեմ իմ հրապարակումը հոգեկան հանգստության մասին.
- Բաց թողեք ձեր զայրույթը։ Թող ուրիշների հոգում փոթորիկ լինի, իսկ ձեզ մոտ՝ հանգստություն։
- Դուք չեք կարող բոլորի համար լավը լինել, պետք էլ չի։
- Շնորհակալ եղեք չկամներին, նրանց, ովքեր ձեր մասին վատն են խոսում, ժպտացեք նրանց։ Թույլ մի տվեք, որ ներսում չարություն լինի, որովհետև այն ներսից կսկսի խժռել ձեզ։
- Հավատացեք, այդպես դուք թույլ չեք լինի, այդպես դուք անհաղթ կլինեք։
- Մի փնտրեք արդարություն։ Ուղղակի ազատություն տվեք ձեզ։ Թող շրջապատում բոլորը ճիշտ լինեն։ Ձեր գիտակցության այգում միայն ծաղիկներ և արև հիմնեք։
- Ամեն անգամ, երբ էմոցիաները սկսեն իշխել, փակեք աչքերը, պատկերացրեք թռիչքը՝ կարծես դու թռչուն եք։ Հավատացեք, դա օգնում է, ինչպես ոչինչ։
- Ամեն առավոտ արթնանալիս միացրեք մանթրան:
- Մի վերադարձեք անցյալ։ Քանի դեռ դուք հիշում եք անցյալի վիրավորանքները, չեք կարող վայելել ներկան։
- Եթե ունեք սիրելի զբաղմունք (յոգա, երգել, ճամփորդել), ոչ մի դեպքում մի զրկեք ձեզ դրանից։
- Ձեզ համար թալիսման ստեղծեք ու կրեք այն։ Այսպես ենթագիտակցորեն կզգաք, որ նեգատիվը չի ազդի ձեզ վրա։
- Օրագիր պահեք, որում կկիսվեք, թե ինչն է ձեզ անհանգստացնում։
- Օրը մի քանի անգամ մտովի համոզեք ձեզ, որ դուք ուժեղ եք։
- Մի դատեք ձեզ, ձեզ առանց այդ էլ շատ են դատում։
- Սիրելիներս, սիրեք ձեր հարազատներին, ինչպես ինքներդ ձեզ։ Ուղղակի ապրեք և պահեք ձեր մեջ բարությունը։
- Ապրումակցեք չար մարդկանց, հավատացեք, նրանց համար ավելի բարդ է. նրանց կյանքում չկա լույս, այնտեղ միշտ անձրևներ են։
Ռուսերեն տարբերակը՝ մեկնաբանությունում»։
0Comments