Իսկ դու, Բաբկեն, սրիկա ես. Արսեն Բաբայանը՝ Բաբկեն Թունյանին

ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող

 Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Մարուքյան-Միքայելյան ձեռնամարտի մանրամասների տեսանյութը դիտեցի:

Ձեռնամարտից առաջ պատգամավոր Բաբկեն Թունյանը, փաստորեն, խոսում է վարչապետի հայտարարության մասին, որ կոմունալ օգնություն են ստացել մարդիկ, որոնք մի քանի միլիոն դրամ ավանդ ունեն բանկերում:

Բաբկենը մեջբերում է սոցիալական ցանցերում այդ օրերին մարդկանց հնչեցրած կարծիքներն այն մասին, որ փաստորեն մարդկանց բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, իսկ այդ մարդկանց, որոնք ունեն այդպիսի ԿԱՐԾԻՔ, անվանում է բութ և սրիկա:

Հասկանո՞ւմ եք: պատգամավոր Բաբկենը մարդկանց բութ և սրիկա է անվանում ընդամենն այդպիսի ԿԱՐԾԻՔ ունենալու համար:

Ուրեմն, Բաբկեն, եթե որևէ մեկը, այդ թվում վարչապետը, ապօրինի տիրապետում է կոնկրետ անձանց ավանդների մասին տեղեկության, ապա վստահաբար պնդում եմ, որ գործ ունենք բանկային գաղտնիքը պաշտպանված չլինելու հետ: Ես այն մարդկանցից մեկն եմ, որ ունեմ այդպիսի կարծիք, ավելին, ես համոզված եմ դրանում:

Իսկ դու, Բաբկեն, ՍՐԻԿԱ ես նախ այն պատճառով, որ քեզ թույլ ես տալիս սրիկայաբար վիրավորել մարդկանց, հետո ՍՐԻԿԱ ես այն պատճառով, որ ստորաբար փորձում ես մարդկանց մոլորեցնել, իսկ վերջում` ՍՐԻԿԱ ես այն պարզ պատճառով, որ շատ արագ խեղվեցիր ու դարձար ատելություն գեներացնող:

Դու, Բաբկեն, նաև ԲՈՒԹ ես, քանի որ միայն բութը կարող է մարդուն սրիկա անվանել ընդամենը կարծիք ունենալու համար, ընդորում ցանկացած կարծիքի: Նույնիսկ այն կարծիքի համար, որ դու բութ ես և սրիկա»: