Մի կաթիլ թավիշը

Իսկ մնացած մարդիկ իրար հարցնում էին սարսափահար, թե որտեղի՞ց արդյոք ծագեց էս թավշածին աղետը մեծ

Մի կլասիկ մեր ԱԺ-ում
Ամբիոն ելել, ճառ էր կարդում։

Մեկ էլ հանկարծ դեմի շարքից,
Բեղերը ցից, Անդոն կողքից
Մեջ է ընկնում մի զը՜ռ Սասուն.
— Ձենդ կտրի, ա՛յ անասուն,
Հոպար իջի,
տեղ ես հասել։
— Ո՞նց թե իջի՝ նոր եմ սկսել.
Համ էլ ես քեզ ի՞նչ հորողբեր,
Նորմալ խոսի Սասուն աղբեր,
Էս կարո՞ղ ա մեզ սպառնԸ՞մ ես․․․
Ու էս խոսքի ասելուն պես,
Անդրանիկի ձեռքը անտես,
Քաջ Սասունից թաքուն-թաքուն,
Շիշն է պահում էն ղրաղում։

Բայց լուսավոր տղեն նորից,
Ձայն է տալիս վերեւներից․

— Տո ի՞նչ է, ի՞նչ,
Կուզես ցխե՞լ,
Վիզ փրթողս
Դեռ չի ծնվել։

— Ո՞նց չի ծնվել,
Իջի կասեմ,
— Հրես եկա,
Բոյդ տեսնեմ։

— Բոյը՞ս,— գոռաց Սասունն ահեղ,
Ցասումն արդար դարձավ հեղեղ,
Քաշեց-տվեց ըռխամիջում
Լույսի մարդուն էն անզիջում։

— Զարկե՜ց, սպանե՜ց, վա՜յ, մեր Սասուն,
Ա՛յ սատկես դու, շան որդու շուն,—
Բարկանում է քայլաստանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր՝ թե կտաս քաչալ ճակտին,
Շուռ է տալի բեմի կողքին։

— Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությո՜ւն...
Ու շարքից շարք, ու տանից տուն
Ձեն է տալի մեկը մյուսին.
— Հա՜յ, օգնությո՜ւն... ըսպանեցի՜ն...
Վերի շարքից, ներքի շարքից,
Բեմի վըրից, քնած տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով,—
Կին ու ջահել.
Ծեր ու ահել,
ԱԺ խոսնակ,
Ընկեր տըղեք,
Նառա, Ալենь,
Որի՞ն պահեն,
Բարգավաճներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Ինչ իմանաս էլ՝ ո՛վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է՝ տուր թե տալիս.
— Տո՛, այ կլասիկ, տո՛, վայրենի,
Էս տեսակ էլ բա՞ն կըլինի.
Դու եկել ես, օրենք գրե՞ս,
Թե՞ ԱԺ-ում մարդ ըսպանես...

Մին ասում են՝ տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձըգում,
Բեմի կողքին երկար ու մեկ։
— Դե՛, ձեր մեռելն եկեք տարեք։

Ու էստեղից բոթը գընում,
Գընում Վատիկան է հասնում.
— Հե՜յ, օգնեցե՜ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին լույսի տղուն...
—————————————
Ու ըսկսեց կըռիվն ահեղ։
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ։
Կըրակն ընկավ ֆրակցիա ու բակ,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մանդատի հոտ...
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
ԱԺ-ն անբան,
Օրերն անցան,
Ու, կըռիվը չըդադարած,
Կարանտինը համատարած։
Նիկոլն եկավ — իր հետն էլ ցավ,
Փթթած թավիշն ամայացավ...

Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս թավշածին աղետը մեծ։

Տիգրան Ա. Կարապետյան

Նյութի աղբյուրը՝ Հրապարակ

 
Լուրեր Հայաստան Արցախ Սփյուռք
Հանրային խումբ · 9 363 անդամ
Միանալ խմբին
Լուրեր Հայաստան Արցախ Սփյուռք