«Դավաճաններով էս երկիրը լցված է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Հարցին՝ անուններ ինչո՞ւ չեք տալիս, նա արձագանքեց. «Է, կարող եմ տալ, բայց ինչի՞ տամ, որ ուրախանա՞ն. չեմ ասելու: Եթե երկիրը քանդելու խնդիր ունեն, դա այլ հարց է. պարզ ասեք՝ երկիրն ենք քանդում:
Օրինակ՝ երեկվա պառլամենտի միջադեպը. գետինը չմտա՞ն բոլորը: Աղջիկ-տղա խառնվել էին իրար, ամոթ է, չէ՞, հասուն մարդիկ եք: Մեկն էլ շիշն է տանում, որ չշպրտի:
Եվ դրանք դեռ աշխատավարձ են ստանո՞ւմ, պարգևավճարներն էլ՝ հետը: Ես ասել եմ ու կասեմ՝ լավ հիշեք, պարգևավճար ստացողներ, ժամանակը գալու է և կոպեկ-կոպեկ վերադարձնելու եք:
Ոնց որ վարչապետը հայտարարեց, որ ով ավել գումար է ստացել, պետք է վերադարձնի, լրիվ համաձայն եմ, պետք է վերադարձնեն, բա իհարկե, նույնը՝ այս պարգևներ ստացողները՝ նախարար կլինի, պատգամավոր կլինի, կոպեկ-կոպեկ հետ եք տալու, տներդ ծախելու եք՝ հետ տաք, այնպես որ, մի ուրախացեք:
Չի՛ կարելի ժողովրդի գրպանը մտնելով՝ հարստանալ»:
|
|||||||
0Comments