Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին եռատոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արցախի նախագահին եռատոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան եւ ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին եւ ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը Արցախին մաղթել է հարատեւ խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին` բարօրություն եւ արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա: