5 փոփոխության թույլտվություն՝ մեկ խաղում․ ՖԻՖԱ

Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսվող խաղերի խտությամբ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, թույլատրել է մեկ խաղի ընթացքում 5 փոփոխություն կատարել: 

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նման որոշումը կապված է կորոնավիրուսի պանդեմիայից հետո վերսկսվող խաղերի խտությամբ պայմանավորված՝ ֆուտբոլիստների ֆիզիկական բեռնվածությունը թեթևացնելուն: