Փաշինյանն ազդարարեց «սամասուդների» սկիզբը

Փաշինյանի կողմից Միքայելյանին պաշտպանելը մեսիջ է նաև «ՔՊ»-ական մյուս պատգամավորներին ևս...

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյանն ազդարարեց «սամասուդների» սկիզբը

Ինչպես և սպասում էի, Հայաստանի վարչապետն իրեն չդավաճանեց նաև այսօր՝ ԱԺ-ում Սասուն Միքայելյանի խուլիգանական պահվածքին գնահատական տալով... Ըստ Փաշինյանի՝ ամեն ինչում մեղավոր է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով հանդգնել է ԱԺ ամբիոնից շարժվել դեպի Սասուն Միքայելյանը... Իսկ այն, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ և ինչ սպառնալիքներ է հնչեցրել Միքայելյանը Մարուքյանի հասցեին, դա Փաշինյանին չի հետաքրքրում...

Այսպիսով, Հայաստանի վարչապետը պաշտոնապես ԱԺ ամբիոնից երկրում ազդարարեց «սամասուդների» սկիզբը՝ հասկացնելով բոլոր իր կողմնակիցներին և երկրպագուներին, որ կարող են բացահայտ նախահարձակ լինել իշխանությունների ընդդիմախոսների նկատմամբ, վիրավորել վերջիններիս ու սադրել՝ դրա դիմաց ստանալով իր և իր թիմի դրվատանքն ու շնորհակալությունը...

Փաշինյանը դասեր է վերցնում Մուսոլինիից և Հիտլերից՝ իրեն շրջապատելով ծառայող խուլիգանախմբերով...

ԱԺ ընդդիմադիր ուժերն այս պարագայում մեկ բան կարող են անել՝ չմասնակցել այսուհետ որևէ նիստի...

Հ. Գ. Փաշինյանի կողմից Միքայելյանին պաշտպանելը մեսիջ է նաև «ՔՊ»-ական մյուս պատգամավորներին ևս...

Համոզված եմ, որ Փաշինյանը նաև հիացած է իր այն երկու պատգամավորներով, ովքեր Մարուքյանին թիկունքից հարվածեցին...

Սա է այս իշխանության դեմքը և աշխատանքային ոճը...»: