Հանրապետության շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևներ կսկսվեն

Դրանք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։

Առանձին վայրերում, այդ թվում նաև Երևանում դրանք կլինեն բավականին ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ»։