Ծեծկռտուքից առաջ Անդրանիկ Քոչարյանը ջրի շիշը մի կողմ տարավ Սասուն Միքայելյանի մոտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ինչպես երևում է, կրքերը չեն հանդարտվում, քանի որ ընդմիջումը երկարաձգվեց մինչև 14:30

Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ընդմիջում հայտարարեց մինչև ժամը 14:30-ը:

Հիշեցնենք, որ րոպեներ առաջ խորհրդարանի հենց նիստերի դահլիճում ծեծկռտուք տեղի ունեցավ պատգամավորների միջև: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանը բռունցքներով հարձակվեց Էդմոն Մարուքյանի վրա ու հարվածներ հասցրեց:

Արարատ Միրզոյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել մինչև 11:00: Սակայն, ինչպես երևում է, կրքերը չեն հանդարտվում, քանի որ ընդմիջումը երկարաձգվեց մինչև 14:30: