Արտակարգ դեպք. 2 քաղաքացի անցել են «Հաղթանակ» կամրջի եզրագիծը և պահանջում են հանդիպում վարչապետի օգնականի հետ, այլապես ցած կնետվեն

Այս պահին դեռ համոզում են նրանց
կամուրջ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: 2 քաղաքացի՝ 30-35 տարեկան տղամարդիկ, անցել են «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում են իրենց ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր այդ քաղաքացիներին համոզում են, որպեսզի չդիմեն նման քայլի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փրկարարներին է միացել նաև ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ա. Ղազարյանը, ով նույնպես համոզում է նրանց, որպեսզի չդիմեն այդ քայլին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդիկ պահանջում են, որպեսզի դեպքի վայր ժամանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը: Նրանք ասում են, որ ուզում են վերջինս գա և իրենց լսի, այնուհետև ֆինանսական օգնություն ցուցաբերի:

Այս պահին դեռ համոզում են նրանց:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու ԱԻՆ-ի հոգեաբանական ծառայության կենտրոնի խումբը: