Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցել, ով է հրաժարվում կատարել միջազգային հանրության պահանջները. խոսնակ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հարցի կարգավորման հետ կապված ԱԺ ելույթին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան ասել է․

«Այս հայտարարությունը հստակ ցույց է տալիս, թե ով է հրաժարվում բանակցել, ով է հրաժարվում կատարել միջազգային հանրության պահանջները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, դրանով իսկ խոչընդոտելով հակամարտության կարգավորմանը»: