Ես Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, ուզում է հարցի լուծումը. Փաշինյան

Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ

Եթե Ադրբեջանը տրամադրված չէ հարցի կարգավորմանը, ուրեմն հարցը չի կարգավորվելու: Մենք ասում ենք, որ լուծումը հնարավոր կլինի, եթե ընդունելի լինի երեք ժողովուրդների համար:

Եթե դա հեշտ լուծվող լիներ, 100 անգամ լուծված կլիներ: Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

«Ես Ադրբեջանի նախագահի հետ շփումներից զգում եմ, որ ինքը տրամադրված է, ուզում է հարցի լուծումը: Մենք էլ ենք կառուցողական տրամադրված, իրենք էլ: Ռուսաստանի Դաշնությունն էլ է ուզում, ԱՄՆ-ն էլ է ուզում, Ֆրասնիան էլ է ուզում: Կարևորը նրբությունների մեջ է:

Իսկ եթե պարզվի, որ Ադրբեջանը չի ուզում, հարցը չի լուծվի»,-ասաց նա: