Իրավապահ համակարգում դավաճաններ ու անգրագետներ կան. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ես ուզում եմ հիշել Աստվածաշնչյան հայտնի պատմությունը՝ «Սոդոմի ու Գոմորի» կործանման պատմությունը և այս համատեքստում Աբրահամի և Աստծո երկխոսությունը

Մեր դատաիրավական  և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և դավաճաններ: Դա մեզ համար լրջագույն խնդիր է: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են՝ պայմանականորեն: Շատ լեգիտիմ հարց կլինի, թե ինչով ենք զբաղված եղել այս երկու տարին:

Ես ուզում եմ հիշել Աստվածաշնչյան հայտնի պատմությունը՝ «Սոդոմի ու Գոմորի» կործանման պատմությունը և այս համատեքստում Աբրահամի և Աստծո երկխոսությունը:

Երբ իմանում է քաղաքի կործանման մասին, հարց է տալիս՝ եթե այդ քաղաքում 50 արդար լինի կկործանե՞ս էլի, պատասխանը լինում է՝ ոչ: Հարցնում է՝ եթե 10 արդար լինի, կկործանես, ասում է՝ ոչ: Բանը հասնում է մի արդարին:

Աստված լուծում է գտնում, ասում է նրան կհանի քաղաքում ու մնացածի հարցը կլուծի:

ՀՀ դատաիրավական համակարգում կա պայմանականորեն 10 արդար, դրա համար այդ համակարգը քանդուքարափ չի արվել: Ես ուզում եմ այդ մարդկանց շնորհակալություն հայտնել ու ասել՝ չնայած կոնկրետ արդյունքներ չկան, բայց ես 100 տոկոսով համոզված եմ, որ ընթացող քննությունների արդյունքներով կբացահայտվի երկար տարիներ ՀՀ-ում գոյություն ունեցած կոռումպացված համակարգ՝ իր բոլոր ճյուղերով, մեխանիզմներով, դրամաշրջանառությամբ:

Բոլորը կկանգնեն պատասխանատվության առաջ, բոլոր գումարները կվերադարձվեն»: