ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո

Մանրամասներ կորոնավիրուսով վարակված ՌԴ վարչապետի առողջական վիճակի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, ով վարակվել է կորոնավիրուսով, իրեն լավ է զգում: Այս մասին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովը, փոխանցում է Լենտան:

Միշուստինի բուժումը տեղի է ունենում ինչպես նախատեսված է, նա շարունակում է ակտիվորեն շփվել գործընկերների հետ հեռախոսով, հավելել է Բելյակովը:

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, որ վարակված է կորոնավիրուսով, ինչը նրան ստիպել է հիվանդանոց գնալ: Վարչապետի պաշտոնակատար է դարձել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը: