Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից. քաղաքագետ

Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք ու չգիտեք, որ ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռի վրա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան և նույն օրը ձեր մաքսանենգության մասին տեղյակ կլինեն Լուբյանկայում ու նաև Կրեմլում

Արթուր Վանեցյանին ուղղված իր մեղադրանքների մասին ԱԺ պատգամավոր Հրաչ Հակոբյանն ասում է, որ հանրությունը պետք է իմանա, որ կան նաեւ այսպիսի հարցեր։

Կան նաեւ մի շարք այլ հարցեր, որոնց մասին հանրությունը նույնպես պետք է իմանա․

- Իսկ կարո՞ղ է պատահել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել սիգարետների մաքսանենգությունից

- Իսկ կարո՞ղ է պատահել, որ Հրաչի սիգարետները իսկի էլ Հրաչինը չեն, այլ նրա շատ մոտիկ բարեկամինը

- Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք ու չգիտեք, որ ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռի վրա ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ կան և նույն օրը ձեր մաքսանենգության մասին տեղյակ կլինեն Լուբյանկայում ու նաև Կրեմլում։

- Իսկ կարո՞ղ է այնքան անմեղսունակ եք, որ չեք հասկանում, թե ԱԻՆ-ի ինքնաթիռը պարզապես ծուղակ է, եւ այս մակարդակի կոմպրոմատը կարող է օգտագործվի ինդհուպ մինչեւ ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ ստորագրել ստիպելը։

- Իսկ կարո՞ղ է այնքան ագահ եք, որ ձեր հանցավոր գործարքների համար պատրաստ եք վտանգել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյան