Առաջին եռամսյակում Ազգային ժողովում շուրջ 270 միլիոն դրամ պարգևավճար են ստացել․ Antifake.am

Աշխատակազմի ղեկավարը հավելել է, որի 2019թ. մինչ օրս ՀՀ ԱԺ որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից
արարատ միրզոյան

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային ժողովին՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը, հարցմանն ի պատասխան հայտնել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ 04.02.2020թ. Կ-14-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 113.237.560 ՀՀ դրամ, Կ-15-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 60.540.423 ՀՀ դրամ, 03.03.2020թ. Կ-38-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը՝ 61.149.110 ՀՀ դրամ։

Կ-53-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 26.935.515 ՀՀ դրամ, որը ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ և պատգամավորների համաձայնությամբ փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության» գանձապետական հաշվեհամարին։

02.04.2020թ. Կ-56-Ա կարգադրությամբ հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 35.064.525 ՀՀ դրամ:

Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովում 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ հատկացվել է 269.991.618 ՀՀ դրամ պարգևավճար, որը համարժեք է մոտ 565 հազար ԱՄՆ դոլարին։ 

Աշխատակազմի ղեկավարը հավելել է, որի 2019թ. մինչ օրս ՀՀ ԱԺ որևէ պատգամավոր չի հրաժարվել իրեն հասանելիք պարգևավճարից։