Անդրանիկ Քոչարյանը գործադիրում պաշտոն կստանա

Քոչարյանի համար քննարկվում է ԱԱԾ տնօրենի կամ նոր ձեւավովող ՆԳՆ նախարարի պաշտոնը, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանին դիտարկում են ՊՆ ղեկավար կազմում

Մենք գրել ենք, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունից հետո Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ կիրականացնի: Այս մասին հայտնում է hayeli.am-ը:

Մեզ հայտնի է դարձել, որ այդ փոփոխությունների արդյունքում գործադիր կտեղափոխվեն Իմ Քայլի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ու ԵԿՄ փոխնախագահ Վաղարշակ Հարությունյանը:

Առաջինի համար քննարկվում է ԱԱԾ տնօրենի կամ նոր ձեւավովող ՆԳՆ նախարարի պաշտոնը, իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վաղարշակ Հարությունյանին դիտարկում են ՊՆ ղեկավար կազմում: