ՌԴ վարչապետ Միշուստինը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով

Այդ մասին վարչապետը հայտնել է երկրի նախագահի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միշուստինը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով:

Այդ մասին վարչապետը հայտնել է երկրի նախագահի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է RT-ը:

ՌԴ վարչապետն առաջարկել է իր պարտականությունների կատարումը դնել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի վրա:

Мишустин заразился коронавирусом

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, հենց նոր պարզ է դարձել, որ ես վարակվել եմ կորոնավիրուսով, թեստը դրական արդյունք է ցույց տվել»,- ասել է վարչապետը:

Նա հայտնել է, որ պետք է ինքնամեկուսանա՝ կատարելով բժիշկների ցուցումները:

«Կառավարությունը կշարունակի հեռավար աշխատանքը, ես ևս ծրագրում եմ ակտիվ կապի մեջ գտնվել իմ գործընկերների հետ՝ հեռախոսային կապի և տեսակապի միջոցով: Ժամանակավոր փոխարինողի հարցում առաջարկում եմ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը»,- ասել է Միշուստինը:

Պուտինը Միշուստինին առողջոթյուն է մաղթել և շուտափույթ ապաքինում: