Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել

Վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվելու է աշխատանքից

Փոխվարչապետ Ավինյանը պաշտոնից ազատման դիմում չի գրել։ Այս մասին ասաց նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե իրականությանը համապատասպանու՞մ են մամուլում հայտված լուրերը,որ փոխվարչապետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

«Նման բան չկա»,֊ասաց նա։

Հիշեցնենք,որ վարչապետի գործերի նախկին կառավարիչ, ՔՊ անդամ Գևորգ Աճեմյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ազատվելու է աշխատանքից․ «Լավ լուր հատկապես ամուլսարցիներիս համար` Ավինյանը հենց նոր ազատվեց աշխատանքից։

Ինտրիգը պահելու համար չեմ ասի՝ տեղն ով է լինելու։ Մի քանի օրից կամ արտակարգ իրավիճակի պրծնելուն պես լուրը պաշտոնապես կհրապարակեն կառավարության կայքում»,-գրել է Աճեմյանը։