Ալեն Սիմոնյան, բա ուղիղ եթերումդ ինչի՞ չես ասում. ասում ես, սաղ ասա․ Տիգրան Քոչարյան

Քո քշած կայքում, ապրիլյան պատերազմի ընթացքում, դրվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղիղ խոսքը, առանց չակերտների

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, ինչի հետևանքով  Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ:

Քոչարյանի գրառումը՝ ստորև․

«Լավ, որ սենց գնաց, մի բան էլ ես պատմեմ։

Ալեն Սիմոնյան, բա ուղիղ եթերումդ ինչի՞ չես ասում, որ հոդվածի համար 2016 թվի ապրիլին քեզ այցելեց Արթուր Դանիելյանը ու պահանջեց այն արարատ.նյուզ կայքից հեռացնել։

Ես կասեմ։ Քո քշած կայքում, ապրիլյան պատերազմի ընթացքում, դրվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղիղ խոսքը։

Առանց չակերտների։ Առանց որևէ մեկնաբանության մեր կողմից։

Փաստորեն պատերազմական իրավիճակում, ապրիլ-մայիսյան թեժ օրերին, քո տնօրինած կայքը տարածում էր մեր թշնամու թիվ 1 զինվորականի խոսքը։

Ինչի համար էլ քեզ սկզբից մարդավարի ասվեց, որ այդ նյութը պետք է հեռացվի։ Ու քո անհասկանալի մերժումից հետո, եղավ այն ինչ եղավ։

Ասում ես, սաղ ասա»։