ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբն այցելել է «Նաիրի» բկ-ում գտնվող Ալեն Սիմոնյանին

Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկակական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին, «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով Արթուր Դանիելյանը տեղափոխվել է «Էրեբունի» բկ։

ՄԻՊ-ը արագ արձագանքման խումբ է ուղարկել տեսակցելու նաեւ Արթուր Դանիելյանին եւ նրա մեկ միջադեպի մասնակից եղած 2 անձին, որոնք գտնվում են Ոստիկանության կենտրոնական բաժնում։