«Հեղափոխության պահապանները», ովքեր հանրությանը հայտնի են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելով և նրան քննադատողներին պատժելու կոչեր անելով, հանդես են եկել հայտարարությամբ՝ կապված Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցածի հետ:
Կազմակերպության անդամներից մեկը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ բոլորը պատժվելու են, ամեն մեկն իր ասած ամեն տառի համար պատասխան է տալու. «Սաղդ պատասխան եք տալու: Չափերներդ անցել եք արա, վեր ընգեք տեղներդ»:
Երիտասարդը հայտարարել է, թե կոչ է անում սաբոտաժ անել այնքան, որքան ուժ ունեն. «Վերջապես հունից հանեք ու ես ձեզ խոստանում եմ, որ 24 ժամը հերիք է լինելու: Լսեք արա, հակա եք, ինչ եք, ով եք, զգուշացնում եմ, չափերներդ չանցնենք: Ուղիղ 24 ժամվա մեջ բոլորիդ հարցերը կլուծվի արա: Փորձվեք իշխանությանը հունից հանեք»:
0Comments