Վկա է գտնվել, ով պատրաստվում է հարցազրույց տալ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև միջադեպի մասին

Տեր-Նակալյանն ասաց, որ վկաները սովորական քաղաքացիներ են, ովքեր կապի են դուրս եկել իրենց հետ

Վկա է գտնվել, ով պատրաստվում է հարցազրույց տալ: Պարզվում է, որ Ալեն Սիմոնյանը մինչև բուն ծեծկռտուքը, բարձրաձայն հայհոյախառը հայտարարություններ է արել և միայն դրանից հետո է հետևել բարևելը: Ես մանրամասները չգիտեմ, բայց գիտեմ, որ նա պատրաստ է իր խոսքերը հանրայնացնել: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ կոնֆլիկտ հրահրողը եղել է Ալեն Սիմոնյանը, ով տեսնելով որ այլ տարբերակ չկա, գնացել է ֆիզիկական կոնտակտի միջոցների, ինչին հետևել են մյուս իրադարձությունները»,-ասաց նա:

Տեր-Նակալյանն ասաց, որ վկաները սովորական քաղաքացիներ են, ովքեր կապի են դուրս եկել իրենց հետ. «Նրանք նկարներ ունեն դեպքի վայրից, ականատես են եղել ամբողջ ընթացքին: Մենք առաջիկայում կտեսնենք այդ կարևոր տեղեկությունը հաղորդող մարդկանց»:

Նա նաև ասաց, որ Դանիելյանին կարող են հարցաքննել հենց «Էրեբունի» ԲԿ-ում, բայց դա դեռ հաստատ չէ: