Այսօր միջադեպ է տեղի ունեցել Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև:
Մենք մտավախություն ունենք, որ ուզում են ծածկադմփոց անելով Արթուրին մեկուսացնելով ձերբակալության որոշում կայացնել:
Այս մասին ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ հավելելով որ գտնվում են Առաջին հիվանդանոցի մուտքի մոտ:
«Շատ կարևոր է, որ այստեղ հնարավորինս շատ աջակիցներ ու լրագրողներ լինեն, որպեսզի ոստիկանական «բեսպրիդել» չլինի:
Ոստիկանները թույլ չեն տալիս մարդկանց ներս մտնել:
Արթուր Դանիելյանը փողոցում պատահաբար տեսել է Ալեն Սիմոնյանին, ով եղել է ոչ մենակ, նրա հետ եղել է ՊՈԱԿ-ի Հովոն:
Ալեն Սիմոնյանը բարևել է, Արթուրը բարևել է, ինչից հետո Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուրին: Արթուրը եղել է մենակ: Նրա բոլոր գործողությունները եղել են ինքնապաշտպանությունից դրդրված»,-ասաց նա:
0Comments