Վարչապետը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ. հերքում

ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը գրել է․

«Մի շարք լրագրողներ կապվել են ինձ հետ և խնդրում են մեկնաբանել վերջին մեկ ժամվա ընթացքում մամուլում ակտիվորեն տարածվող տեղեկությունը, թե իբր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին այս գիշեր կանչել են Կառավարություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ և ցուցումներ տվել:
Տարածվող տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը. ՀՀ վարչապետը և ԲԴԽ նախագահը չեն հանդիպել:
Տարաբնույթ մեկնաբանությունների և շահարկումների սիրահարների համար էլ ավելացնեմ, որ Կառավարության ղեկավարը չի կարող Դատական իշխանության ղեկավարին ցուցում տալ:
ԶԼՄ հարգելի գործընկերներ, հորդորում եմ ձեր թանկագին ժամանակը չծախսել մեկնաբանություններ խնդրելով մի բանի մասին, որ գոյություն չունի»: