Ռուսական լրատվամիջոցները՝ Գավառում տեղի ունեցած սպանությունների մասին

Ինտերֆաքսը հղում անելով հայկական լրատվամիջոցներին, գրում է, որ նախ կրակոցների արդյունքում երկու մարդ է մահացել, ինչից հետո կրակողները փորձել են փախուստի դիմել, վթարի են ենթարկվել և տեղափոխվել են հիվանդանոց
գավառ սպանություն կրակոցներ

Հայաստանի Գավառ քաղաքում կրկնակի սպանությունն անկարգությունների է հանգեցրել:

Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալությունը, հղում անելով հայկական լրատվամիջոցներին, գրում է, որ նախ կրակոցների արդյունքում երկու մարդ է մահացել, ինչից հետո կրակողները փորձել են փախուստի դիմել, վթարի են ենթարկվել և տեղափոխվել են հիվանդանոց։

Տեղի ունեցածը մեծ աղմուկ է բարձրացրել քաղաքում։

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ ոստիկանության լրացուցիչ ուժեր են ուղարկվել քաղաք։

Ավելի ուշ սպանվածներից մեկի հարազատներն ու ընկերներն՝ ընդհանուր առմամբ մոտ 500 մարդ, ներխուժել են հիվանդասենյակ, որտեղ գտնվել են վիրավորները, կտրել են երկու հոգու պարանոց և հեռացել: Բուժհաստատության մուտքի մոտ հսկող ոստիկանության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել հարձակվողներին: