Իմ կինն իր ընկերներով ԵՄ-ից շատ մեծ ծրագիր են բերել Երեւան․ Մարության

Իմ կինը, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում

Ես բամբասանքներին չեմ անդրադառնում:

Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի դիտարկմանը, որ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը հայտարարել է, որ քաղաքապետի կինն իրեն  առաջարկել է աշխատանքից հեռանալու դիմում գրել:

Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, որ քաղաքապետի կինը խառնվում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը, Հայկ Մարությյանը պատասխանեց. «Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում:

Չկա մարդ Հայաստանում եւ Սփյուռքում, որ կարող է խառնվել քաղաքապետարանի կադրային քաղաքականության մեջ: Այդ քաղաքականությունը տանում եմ ես»: