Խոշոր ավտովթար Ծառուկյանի տան դիմաց. բախվել են վերջինիս Maybach-ն ու «06»-ը. տեսանյութ․ ֆոտո

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը
Live24.am-ը ներկայացնում է

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Maybach-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ավտոմեքենայում չի եղել։

Ծառուկյան

Ծառուկյան

Ծառուկյան

Ծառուկյան

Ծառուկյան

Ծառուկյան

Ծառուկյան

Ծառուկյան

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում