Թուրքիայում հյուրանոցները հրաժարվում են շվեդական սեղանից

Սկզբում կբացվեն այն հյուրանոցները, որոնք կունենան հատուկ հավաստագիր, որ զերծ են կորոնավիրուսային ինֆեկցիայից

սեռա

Թուրքիայի հյուրանոցները կորոնավիրուսային պանդեմիայից հետո, ելնելով այցելուների համաճարակային անվտանգությունից, կհրաժարվեն շվեդական սեղանի պրակտիկայից։

Այս մասին hraparak.am-ի փոխանցմամբ՝ գրում է «A haber» թերթը։ Ըստ հրապարակման, Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարար Մեհմեդ Էրսոյը հրապարակել է հյուրանոցատերերի կողմից որդեգրվելիք նոր կանոնները, որոնք կսկսեն գործել այն բանից հետո, երբ վերստին սկսի գործել ներգնա տուրիզմը այս տարվա մայիսի վերջին։

Էրսոյը նաեւ ասել է, որ սկզբում կբացվեն այն հյուրանոցները, որոնք կունենան հատուկ հավաստագիր, որ զերծ են կորոնավիրուսային ինֆեկցիայից։

սեռա

սեռա