Քննարկվում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը

Լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 23-ի նիստում որոշել է հետաձգել «Օնիրա քլաբին» տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը՝ մինչ ապրիլի 30-ը
ծառուկյան

Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Այս մասին   տեղեկանում ենք ՀՀ ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից։

Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովը ապրիլի 23-ի նիստում որոշել է հետաձգել «Օնիրա քլաբին» տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցի քննարկումը՝ մինչ ապրիլի 30-ը։

«Միաժամանակ հայտնում ենք նաև, որ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի՝ հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի:

Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել»,- ասվում է հայտարարությունում: