Փաշինյանն այդքան դուխ չունի, որ հերքի Լավրովի և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները

Երկրի առջև ծառացած խնդիրները չնկատել տալով և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու փորձեր անելով` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան 8-ին 5 պակաս մտավ ուղիղ եթեր...

Այնպիսի տպավորություն էր, որ երկրի ղեկավարը շատ կարևոր բան ունի ասելու հասարակությանը կամ մինչև առավոտ ինչ-որ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որի մասին տեղեկացնելու է երկրի ղեկավարը...

Սակայն պարզվեց, որ վարչապետին քնից հանել էր ինքն իրենից և իր թիմից սեփական գոհունակությունը...

Նա հպարտ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապրիլի 24-ի միջոցառման անցկացման որակից...

Անկեղծ ասած ես էլ եմ շատ ուրախ, որ իշխանություններին հաջողվեց շատ լավ կազմակերպել այդ ամենը... Բայց դա չի նշանակում, որ երկրի ղեկավարը առավոտյան 8-ին պետք է ուղիղ եթեր մտնի այս թեմայով և էքստազահարված ելույթ ունենա...

Ես մտածում էի, որ վարչապետն այդ ժամին ուղիղ եթեր է մտել հասարակությանը շատ հետաքրքրող և հուզող, օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները և ՌԴ ԱԳՆ-ի պարզաբանումները մեկնաբանելու համար...

Սակայն՝ ավաղ... Պարոն Փաշինյանը չի կարող այդ ամենից շոու սարքել և այդքան դուխ չունի, որ հերքի Լավրովի և ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունները... Կամ կխոսեր գազի և էլեկտրաէներգիայի վճարների խնդրից, որը շատ արդիական է... Սակայն՝ ոչ... Փաշինյանին այդպիսի մանր-մունր թեմաները չեն հետաքրքրում...

Երկրի առջև ծառացած խնդիրները չնկատել տալով և հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու փորձեր անելով` Փաշինյանը փորձում է ժամանակ շահել...

Բայց միևնույն է, Արցախյան հիմնահարցի և այլ շատ կարևոր խնդիրների հետ կապված հասարակությունը սպասում է հենց նրա մեկնաբանություններին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից