Ես կարգադրել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին հարվածել և ոչնչացնել ցանկացած իրանական ռազմանավ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն թվիթերյան էջի գրառումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է․ 

«Ես կարգադրել եմ ԱՄՆ ռազմածովային ուժերին հարվածել և ոչնչացնել ցանկացած իրանական ռազմանավ, եթե դրանք ծովում հետապնդեն մեր նավերին»,-գրել է Թրամփը:

ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները հերթական անգամ սրվել են ԱՄՆ-ի կողմից հունվարի 3-ին Բաղդադում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: