Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին

Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում

Միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը գրել է․

«Լավրովը մեկ նախադասությամբ հակադրվել է հայկական 4 անկյունաքարային պնդումներին

Մեր պնդումները.
1. Բանակցություն չկա` քննարկում, կոնսուլտացիաներ են:
2. Փաստաթուղթ չկա սեղանին դրված:
3. Ժողովրդից որևէ գաղտնի բան չի կարող բանակցվել:
4. Փուլային տարբերակ չկա:

Լավրովի հայտարարությունը. «Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որը փուլային կարգավորում է ենթադրում»: