Նման աշխատակիցները արհեստական լարվածություն ու կեղծ տեղեկատվություն են տարածում

Իրականությունն այլ է, քանի որ տվյալ աշխատակցի հետ կնքված պայմանագրի ավարտից հետո այլևս պայմանագրի ժամկետի երկարացում տեղի չի ունեցել

Երեկ «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշված է եղել, որ գործատուն օգտվելով արտակարգ իրավիճակից հեռացնում է գործարանի աշխատակիցներից մի քանիսին:

Վստահաբար սա արհեստական լարվածություն ստեղծելու հերթականան փորձն է՝ անհիմն մարդկանց և գործարանի անունը շահարկելու նպատակով:

Իրականությունը այլ է, քանի որ տվյալ աշխատակցի հետ կնքված պայմանագրի ավարտից հետո այլևս պայմանագրի ժամկետի երկարացում տեղի չի ունեցել, որն ամբողջությամբ օրենքի սահմանում է և ոչ մի աշխատանքի կամ աշխատակցի իրավունքի չի հակասում:

Ավելին՝ աշխատակցին ուղարկված ծանուցման մեջ հստակ նշված է աշխատանքային իրավունքի կոնկրետ դրույթ:

Նման աշխատակիցները արհեստական լարվածություն ու կեղծ տեղեկատվություն են տարածում՝ փորձ անելով վարկաբեկել գործարանի և այնտեղի մարդկանց համբավը:

Սրանք այն մարդիկ են, ովքեր միայն իրենց կաշվի մասին են մտածում, նույնիսկ չունենալով պատկերացում՝ հաշտ ու համերաշխ կոլեկտիվ ունենալու մասին: Ստեղծված իրավիճակում ուղղակի աբսուրդ է հավատալ նման «մարդկանց» խոսքերին: