«Փաշինյանը ամեն օր մտնում է սոցիալական ցանցեր, լրատվամիջոցներ և հանդիպում այնտեղ քննադատություններին, իսկ վերջերս միայն քննադատություններին՝ կապված Կառավարության անարդյունավետ քաղաքականության, անարդար որոշումների հետ»,-Tert.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հիասթափված խմբերին ներկայացնելու ֆեյսբուքյան ուղիղ եթերը
Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ այդ դժգոհությունը չափազանց շատ է, և որպեսզի արդարացնի՝ նա հասարակությանը բաժանում է տարբեր հատվածների:
Վարչապետը պետք է նաև օրինակ բերեր բանկի դռներն ընկած քաղացիներին, որոնք չեն կարողանում վարկեր վերցնել, խնդիրների առաջ են կանգնած:
«Երեկվա և այսօրվա եթերն ակնհայտ է դարձնում, որ իրեն կորցրած, պրոցեսներն այլևս չվերահսկող, շուրջը տեղի ունեցող զարգացումները չհասկացող մարդու եթեր է, երբ ամեն ինչ այսպես քանդվում է և չգիտի ինչը փրկի, թե ինչը չի կարող այլևս փրկել: Սակայն, չգիտես ինչու որոշել է, որ Հայաստնի ժողովուրդը միամիտ և տգետ է, քանի որ իր տրամաբանությամբ, եթե լրատվամիջոցների վերաբերյալ նրա ասածներից հետո, օրինակ մարդիկ թերթերում կարդան որևէ պրոբլեմի մասին, ուրեմն կմտածեն, թե թերթը դա գրում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը փող չի տալիս»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
0Comments