Ի՞նչ կարող է սպասվել անշարժ գույքի շուկայում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո

Իշխանությունները հաշվարկե՞լ են, թե ի՞նչ կերպ է պետությունն այդ գույքի հետ վարվելու

Ի՞նչ կարող է սպասվել անշարժ գույքի շուկայում՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո․

Նշված ՉԱՐԱԲԱՍՏԻԿ օրենքի վերաբերյալ բազմիցս առիթ ունեցել եմ հայտնել իմ հրապարակային կարծիքը․ չեմ ցանկանում կրկին անդրադառնալ դրա բացասական հետևանքների վերլուծությանն ու հիմնավորմանը։

Խնդիրը հետևյալն է․ իշխանությունները հաշվարկե՞լ են արդյոք, թե օրինակ X քանակի անշարժ գույք, ըստ նշված օրենքի, բռնագանձելուց հետո ի՞նչ կերպ է պետությունն այդ գույքի հետ վարվելու։

Բնական է, որ դա այս կամ այն կերպ հայտնվելու է անշարժ գույքի շուկայում, իսկ ի՞նչ կլինի անշարժ գույքի շուկայի հետ այդ պարագայում․ մասամբ փլուզու՞մ, կոլա՞պս, ճգնաժա՞մ․․․։

Առանց այն էլ բանկերում այսօր կուտակվել է հսկայական քանակությամբ անշարժ գույք և նույնիսկ դրա իրացումը այսօր լուրջ խնդիրներ է առաջացնում, թե ինչ տեղի կունենա նոր բացասական ազդակներից հետո՝ կարելի է ենթադրել։

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Հայկ Ֆարմանյան