Ավելի կարեւոր է ետհազային պատմությունը

Բոլորն իրենց վրայից գցում են պատասխանատվությունը եւ մյուսներին են մեղադրում

Զանգերի ղողանջի տակ հազալու վիդեոյի հետ կապված ավելի կարեւոր է ետհազային պատմությունը, երբ բոլորն իրենց վրայից գցում են պատասխանատվությունը եւ մյուսներին են մեղադրում։

Այսինքն բոլորն էլ սուտ են խոսում։

2 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարեւորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսալն է։

Եվ հիմա նրա մանրումեծ չինովնիկները իր կողմից հայտանգործած այդ մեթոդը իր գլխին են կիրառում։

Եվ հավատում են, որ աշխատելու է այդ մեթոդը, քանի որ դա այն է, ինչ իրենց սովորեցրել են այս իշխանությունները որպես պետական կառավարում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյան