Ի նշան բողոքի, քաղաքացիները խոտ են ուտում կամ արածում

Բողոքի ակցիաների ամենատարբեր ձևերն Ադրբեջանում արդեն չեն զարմացնում իրենց բազմազանությամբ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վրաց-ադրբեջանական և իրան-ադրբեջանական սահմանի փակ մնալը երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը ներառյալ: Կարանտինը Ադրբեջանում ևս երկարաձգվել է մինչև մայիսի 4-ը ներառյալ:

Ըստ ադրբեջանական տիրույթի սոցցանցերի օգտատերերի, Ադրբեջանում թագավարակը դարձել է անկառավարելի: Ոչ միայն թեստավորումն է կատարվում բացահայտ ախտանշանների դեպքում, այլ նաև գրեթե չի հայտնաբերվում շփման շրջանակները, ինչն էլ իր հերթին բերում է նոր վարակների: Սրա ֆոնին նաև սոցիալական բողոքի ակցիաները ևս չեն դադարում երկրի ողջ տարածքում:

Բողոքի ակցիաների ամենատարբեր ձևերն արդեն չեն զարմացնում իրենց բազմազանությամբ: Քաղաքացիները նույնիսկ բառիս բուն իմաստով կանաչ խոտ են ուտում և տեսանյութերը տարածում սոցցանցերում՝ դիմելով Ադրբեջանի նախագահին և ասելով, որ «տես Ալիև, մենք խոտ ենք արածում»»: