Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով որոշ զարգացումներ, խնդրանք կամ հորդոր. եթե ձեզ վիդեո-զանգ է գալիս անծանոթ համարից կամայական մեսենջերով, WhatsApp, Viber, կամ Ֆեյսբուքում հենց նոր ընկերացածի կողմից, մի պատասխանեք։
Փորձեք տեքստային ձեւով համոզվել, որ ծուղակ չէ:
Իսկ +994 կոդով (Ադրբեջան) համարները ընդհանրապես, ամեն ձեւով անտեսեք։
Էսքանը»
0Comments