Սիրեցեք ձեզ ծառայողներին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Որտեղ որ Աստված կա, այնտեղ չի կարող ներում չլինել, քանզի ուր ներում չկա, այնտեղ Սեր չկա

Հիսուս

Ապրիլի 17

Սեր, Սեր, դարձյալ Սեր: Ջերմ սիրո մեջ է գաղտնիքը: Սիրեցեք նրանց, ում դաստիարակում եք, սիրեցեք նրանց, ովքեր ձեզ հետ են աշխատում, սիրեցեք նրանց, ովքեր ծառայում են ձեզ: Կանգ առեք այս մտքի վրա: Աստված Սեր է: Նույնացրեք այս միտքը Իմ այս խոսքի հետ. «Ես և Հայրը մեկ ենք»: Մտքով կանգ առեք երկրի վրա կատարված Իմ գործերի վրա: Դրանց մեջ կտեսնեք ի գործ դրված Սերը:

Եթե դրանք Աստծո գործերն են, նշանակում է՝ կատարյալ Սերն է, որ կատարեց այդ գործերը, այդ հրաշքները: Այս դեպքում դուք էլ կջանաք Սերը՝ Աստված՝ կենսագործել ձեր կյանքի մեջ: Կատարյալ Սերը նշանակում է՝ կատարյալ թողություն մեղքերի: Ուրեմն իմացեք՝ Իմ որդիներ, որտեղ որ Աստված կա, այնտեղ չի կարող ներում չլինել, քանզի ուր ներում չկա, այնտեղ Սեր չկա:

Աստված Սեր է. հետևաբար չկա դատապարտություն:

Աստված Սեր է. հետևաբար չկա զայրույթ:

Աստված Սեր է. հետևաբար համբերություն է ամբողջովին:

Աստված Սեր է. հետևաբար զորություն է համակ:

Աստված Սեր է. հետևաբար առատություն է ամբողջովին:

Սիրեցեք Աստծուն և մարդկանց. ահավասիկ այն ամենը, ինչ հարկավոր է ձեզ: Աստծո նկատմամբ ունեցած մեր Սերը Ապահովում է Աստծո Համաձայնությունը մեր պահանջներին ու ցանկությանը: Դուք գիտեք, որ Սերը կատարումն է Օրենքի: Անդադար աղոթեք Սիրո համար: