Կան բաներ, որոնց մասին աշխարհը դեռ չգիտի. Մակրոնը՝ կորոնավիրուսի մասին

Եկեք միամիտ չլինենք ու չպնդենք, թե նրանք մեզանից լավ կարողացան լուծել հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվում է հավատալ կորոնավիրուսի դեմ Չինաստանի հաջող պայքարին:

Այս մասին հայտնում է The Financial Times-ը:

«Եկեք միամիտ չլինենք ու չպնդենք, թե նրանք մեզանից լավ կարողացան լուծել հարցը»,-հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը վստահություն է հայտնել, թե կան բաներ, որոնց մասին աշխարհը դեռ չգիտի: