«Իմ նպատակն է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ», - այս մասին ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ արտակարգ դրության ավարտից հետո՝ կհանդիպի լրագրողների հետ և մանրամասն կպատասխանի ցանկացած հարցի՝ տրամաբանական, թե անտրամաբանական։
«Ես պատրաստ եմ լինելու խոսելու ինչպես Արցախի խնդրի մասին, տնտեսության մասին, կոռուպցիայի մասին, այնպես էլ իհարկե, 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասին: Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու», -լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահը։
0Comments