Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցը

Դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քննվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման որոշման դեմ պաշտպանների բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քննվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին։