«ՀՀ իշխանությունները չափերն անցնում են»․ Սամվել Կարապետյանը բարկացել է․ Հայելի.am

Այսպես շարունակվելու դեպքում հանդես կգա գործնական քայլերով

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ Վեհափառի հայտարարությունը, ինչպես հայտնի է, դարձրել է իշխանության թիրախ:

Մեր տեղեկություններով, այս կապակցությամբ խիստ վրդովված է մոսկվայաբնակ մեր հայրենակից Սամվել Կարապետյանը, ով Քըրք Քըրքորյանից հետո Հայաստանի համար ամենամեծ բարերարն է, վերջին տարիներին նաեւ եկեղեցուն է ահռելի օժանդակություն ցուցաբերում:

Կարապետյանը մերձավորների շրջապատում ասել է, որ ՀՀ իշխանությունները չափերն անցնում են, ու ինքը այսպես շարունակվելու դեպքում հանդես կգա գործնական քայլերով: Նա ասել է, որ հիմա էլ շարունակում է ինչով կարող է աջակցել Հայաստանին, դա անում է ոչ թե իշխանության այլ պետության համար, ու թող իշխանությունները չառիթավորվեն:

Հիշեցնենք, որ Մոսկվայում մնացած մեր հայրենակիցները նրա շնորհիվ տեղափոխվեցին Հայաստան, ռուսական շրջանակներին էլ խնդրել է Հայաստանից ներկրվող ապրանքներն իրացնել, որպեսզի մարդիկ չտուժեն: