Գները նորից կբարձրանան․ ղազախներն ապրիլի 16-ից կսկսեն հայկական ավտոմեքենաներ գնել

Ղազախստանում այլևս չեն վճարի ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված ավտոմեքենաների համար
Ավտոշուկա

Փորձագետների կարծիքով Հայաստանում սպասվում է ավտոմեքենաների գների բարձրացում,

Սա թերևս պայմանավորված է նախօրեին տարածված նորության հետ՝ ըստ որի Ղազախստանում ապրիլի 16-ից պատրաստվում են վերացնել խոչընդոտները, որոնք կային այլ երկրներից ներմուծված ավտոմեքենաների օրինականացման հարցում:

Նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո, Ղազախստանում այլևս չեն վճարի ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծված ավտոմեքենաների համար:

Հայտնվում է նաև, որ ապրիլի 16-ից ներմուծված ավտոմեքենաների փաստաթղթերում նշված է լինելու, թե որ երկրից են դրանք ներմուծվել: